Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան Նեթանյահուի հրամանով Իսրայելը այսօր սկսել է Հորդանան գետի Արևմտյան ափի շրջափակումըԴուք վաղուց քահանայական կարգ չունեք և իրավունք չունեք հանդես գալու որպես Եկեղեցու հոգևորականներ. Սամվել դպիրի կոչը՝ կարգալույծ քահանաներինՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման և այդ գործընթացում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հարցերըՎաղարշապատում բացահայտել են թմրամիջnցի ապօրինի իրացում․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)Ավարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՓոփոխություններ են կատարվել մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում
Քաղաքականություն

Ի՞նչ հետք թողեց հրաժարական տված կառավարությունը հայ-վրացական հարաբերությունների զարգացման գործում

Վրացագետ Ալիկ Էրոյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ուղիղ երկու ամիս անց Վրաստանում անցկացվելու են հերթական խորհրդարանական ընտությունները, որոնք կորոշեն, թե այնտեղ ձևավորված խորհրդարանի կողմից հաստատված ինչպիսի կազմով կառավարության հետ է համագործակցելու Հայաստանի կառավարությունը, ի դեպ, արդեն մերն էլ՝ նոր կառավարությունը: Իհարկե ենթադրություններ կարող ենք անել, թե ինչպիսի տեմպերով կզարգանան հայ-վրացական հարաբերությունները և ինչ արդյունքներ կգրանցվեն հետագայում, սակայն, ենթադրություններն ավելի իրատեսական դարձնելու համար նախ հասկանանք, թե ինչ հիմք է թողնում այդ տեսանկյունից, կարելի է արդեն ասել, նախկին կառավարությունն իրեն փոխարինողին:

Եթե վերհիշենք վերջին 2.5 տարիներին հայ-վրացական հարաբերություններում արձանագրված մութ ու լուսավոր օրերը, ապա միանշանակ կարելի է ասել, որ դրական արդյունքները նկատելի են, և եթե համեմատական վերլուծության առնենք անցած 10 տարիների ընթացքում տեղ գտած իրադարձությունները, արձանագրենք, որ հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացման համար նպաստավոր պլատֆորմն ավելի է ամրացել:

Հայաստանի և Վրաստանի՝ տարբեր տնտեսական և մաքսային համակարգերին անդամ դառնալուց հետո սպասվող քաղաքական և տնտեսական հարաբերություների հնարավոր վատթարացումը գործնականում տեղի չունեցավ, դրան զուգահեռ նախանշվեցին համագործակցության նոր ուղղություններ, քայլեր կատարվեցին՝ տարբեր ոլորտներում կապերի ամրապնդման ուղղությամբ:

Թվարկվածին անշուշտ նպաստեց երկու կարևոր հանգամանք: Նախ կողմերն ակտիվացրեցին շփումները, մասնավորապես՝ նախկին ժամանակաշրջանների համեմատ ակտիվացան տարբեր մակարդակներում փոխայցելությունները, և ևս ոչ պակաս կարևոր հանգամանք՝ այդ հանդիպումների ժամանակ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից մշտապես հնչեցվել են հայտարարություններն առ այն, որ կողմերը պատրաստ են իրենց բարի կամքը դրսևորել երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում: Ստեղծված ջերմ և վստահության մթնոլորտի շնորհիվ նաև հնարավոր եղավ երկկողմ համագործակցության ձևաչափն ընդլայնել. փաստ է անցած տարվա վերջին ստորագրված Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան էներգետիկ համագործակցության պրոեկտի մեկնարկը: Նշված այցերի ընթացքում հնարավոր է եղել մեծապես լուծել վրացական Դարիալի անցակետում առաջացող խնդիրները, Վրաստանի քաղաքացի չհանդիսացող վիրահայերին հուզող և հետագայում վերացած մուտքի արտոնագրի պարտադիր պայմանը: Հիմք դրվեց Թբիլիսիում հայկական դպրոցի կառուցման և «Բարեկամության կամրջի» շինարարության նախագծերին: Առևտրաշրջանառության ծավալների մեծացումը, տրանսպորտային հաղորդակցության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության ակտիվացումը ևս դրական ազդեցություն է ունեցել երկու երկրների տնտեսությունների վրա:

Վերոնշյալը, սակայն, ավելի օբյեկտիվ ամփոփելու համար, հավելեմ, որ հայ-վրացական հարաբերությունները զարգացնելու, խորացնելու և նոր մակարդակի բարձրացնելու մեծ հնարավորություն կա: Ոստի առկա ներուժն ավելի կշռադատված, ճիշտ մարտավարությամբ և հնարավորինս փոխադարձ շահերին համադրված կերպով իրացնելու պարագայում Հայաստանն ու Վրաստանը միասին կկարողանան դառնալ միմյանց համար ավելի վստահելի գործընկերներ՝ չեզոքացնելով մեր տարածաշրջանում մեծ ազդեցություն տարածելու ձգտումներ ունեցող Թուրքիային և Ադրբեջանին: Վրաստանն, այսօր գտնվելով թուրք-ադրբեջանական էներգետիկ և տնտեսական կախվածության մեջ, լավագույնս գիտակցում է նաև այդ կախվածության ապագա վտանգները, ուստի, վաղ, թե ուշ իրավիճակը կարող է փոխվել»: