Լևոն Բարսեղյանը ժամանակավորապես դադարեցնում է իր լիազորությունները
Լևոն Բարսեղյանը ժամանակավորապես դադարեցնում է խմբագրի և ծրագրի ղեկավարի լիազորությունները: Այդ առնչությամբ նրա տարածած հայտարարության մեջ ասված է.
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես Գյումրիի ավագանու անդամության թեկնածու եմ, և միաժամանակ «Ասպարեզ» օրաթերթի, www.asparez.am կայքի խմբագիրն եմ, ակումբի խորհրդի նախագահը, ինչպես նաև միաժամանակ ԱՄՆՄԶԳ աջակցությամբ իրականացվող տեղական ինքնակառավարման զարգացումը խթանելու կոչված «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի (ԺԱԱ) բաղադրիչի ղեկավարն եմ, չկամենալով որևէ կերպ իմ աշխատանքով քարոզչական առավել դիրք ունենալ մրցակիցների նկատմամբ, 2016թ. սեպտեմբերի 10-ից մինչև հոկտեմբերի 2-ը ներառյալ, ժամանակավոր դադարեցնում եմ լիազորություներս վերոհիշյալ պաշտոններում և աշխատանքներում:
Խմբագրի պարտականությունները այդ ընթացքում հանձնարարված է կատարել խմբագիր Անի Մկրտչյանին, իսկ ՀամաՏեղ ծրագրի ղեկավարի պարտականությունները` ծրագրի համակարգող Նադեժդա Հակոբյանին»: