«Հայկական վերածնունդը» դրական է գնահատում Հովիկ Աբրահամյանի հրաժարականի փաստը
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը դրական է գնահատում վարչապետի պաշտոնից Հովիկ Աբրահամյանի հրաժարականի փաստը: Այդ առնչությամբ կուսակցության տարածած հայտարարության մեջ ասված է.
«Դրական ենք գնահատում ե´ւ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի փաստը, ե´ւ այդ հրաժարականի առնչությամբ նրա ունեցած ելույթը, որտեղ շիտակ և, ինչու ոչ, նաև հետաքրքիր շեշտադրումներ կային՝ հասարակության բևեռացման, բազմաշերտ և բազմադեմ կոռուպցիայի, նոր սկզբի անհրաժեշտության և այլն մասին, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել է «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Եղել և մնում ենք համոզված կողմնակիցը համակարգային և արմատական փոփոխությունների և ,հատկապես, նոր սկզբի ու վերածննդի, որը ենթադրում է ադիոզ և կոռուպացված պաշտոնյանների հրաժարական, համազգային առաջընթացը երաշխավորող զարգացման համապարփակ և իրատեսական ծրագիր և ի վերջո՝ արդյունքին միտված պատասխանատու քաղաքականություն բոլոր ոլոլորտներում»:
Նշենք, որ իր հրաժարականի մասին Հովիկ Աբրահամյանը հայտարարել է այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Կառավարության նիստի ավարտին: