Պավել Մանուկյանը տեղափոխվեց «Էրեբունի» ԲԿ, որտեղ կվիրահատվի
«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվեց «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ կվիրահատվի։
Հիշեցնենք, որ վերջինս մեկ անգամ արդեն իսկ վիրահատվել է դատապարտյալների հիվանդանոցում։ Վիրահատությունը կատարել էր «Էրեբունի» բ/կ-ի Պլաստիկ և միկրովիրաբուժության բաժանմունքի վարիչ Արմեն Հովհաննիսյանը։
Առաջին վիրահատության ժամանակ կատարվել էր մաշկի դեֆեկտի վերականգնում՝ տեղային անզգայացման միջոցով:
Հիշեցնենք, որ Պավել Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՊՊԾ գնդի տարածքի գրավման գործի շրջանակում: Նա մեղադրվում է երկու հոդվածով՝ շենք, շինություններ գրավելու և ապօրինի զենք, զինամթերք կրելու և փոխադրելու մեջ։