ՀՀԿ-ի անորոշությունը Սևանում
Սևան քաղաքում ՀՀԿ-ն թեկնածուների պակաս չունի: Միանգամից երեք հանրապետական է առաջադրվել. հին ու գործող քաղաքապետերն են մտել պայքարի մեջ ու նաև Սևան ազգային պարկի փոխտնօրենը:
ՀՀԿ-ի համար իսկապես լուրջ կողմնորոշվելու ժամանակաշրջան է՝ ում նեղացնել և ում պաշտպանել, առավել ևս՝ Սևան քաղաքում տարբեր քաղաքապետերի օրոք, որոնց ժամանակին սատարել է ՀՀԿ-ն, բազմաթիվ խնդիրներ է կուտակվել:
Եվ հենց դրա համար ՀՀԿ-ն դեռ չի կողմնորոշվում, թե ում պաշտպանի, որ հաջողություն գրանցի: Փոխարենը՝ արդեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ Սևանի ընտրություններում գործի են անցել ոստիկանապետը, Բարսեղ Բեգլարյանը:
Հատկանշական է, որ Սևանի գործող քաղաքապետը մինչև վերջին օրը սպասում էր ՀՀԿ-ի «դաբրոյին», և առանց այդ «դաբրոյի» առաջադրվեց: