Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան Նեթանյահուի հրամանով Իսրայելը այսօր սկսել է Հորդանան գետի Արևմտյան ափի շրջափակումըԴուք վաղուց քահանայական կարգ չունեք և իրավունք չունեք հանդես գալու որպես Եկեղեցու հոգևորականներ. Սամվել դպիրի կոչը՝ կարգալույծ քահանաներինՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման և այդ գործընթացում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հարցերըՎաղարշապատում բացահայտել են թմրամիջnցի ապօրինի իրացում․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)Ավարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՓոփոխություններ են կատարվել մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում
Տնտեսություն

Ղարաբաղցիներին խաբելը դժվար է. ո՞ւր է գնում հոտած միսը

Տեղական շուկա ներմուծված հավի միսը վտանգավոր է մարդու առողջության համար: Oգոստոսի 29-ին կառավարության նիստում ԱՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության պետ Լևոն Սարգսյանը նիստի մասնակիցներին է ներկայացրել ծառայության կողմից հավի մսի և ենթամթերքի շուկայում իրականացված դիտարկումների արդյունքները:

Լևոն Սարգսյանի խոսքով՝ վարչապետի հանձնարարականով կատարվել են համապատասխան նմուշառումներ ինչպես ՀՀ-ում և ԼՂՀ-ում արտադրվող ապրանքատեսակների, այնպես էլ այլ պետություններից ներմուծված մթերքների մասով, որոնք ենթարկվել են լաբորատոր փորձաքննության:

«ԼՂՀ-ում սահմանված նորմաներին համապատասխանել են միայն ՀՀ-ում և ԼՂՀ-ում արտադրվող մթերքները, իսկ այլ պետություններից ԼՂՀ շուկա ներմուծված մթերքները ֆիզիկոքիմիական մասով նորմերին չեն համապատասխանել: Մասնավորապես, բացի համային, հոտային անորակ վիճակից, մթերքում առկա ֆիզիկոքիմիական հեղուկի, լուծույթի տոկոսայնությունը խախտված է մոտ երկու և ավելի անգամ: Այսպիսով, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, հանդիսանալով ԼՂՀ-ում սննդամթերքի ոլորտում վերահսկող լիազոր մարմին, համադրելով ունեցած տվյալները, հիմք համարելով ԼՂՀ սննդամթերքի անվտանգության մասին օրենքի հոդված 2-ի 16 և 17-րդ կետերը, ծառայությունը բացի ՀՀ-ում և ԼՂՀ-ում արտադրված հավի մսի և ենթամթերքի, ԼՂՀ շուկայում իրացվող այլ հավի մսի և ենթամթերքի մասով չի հավաստում մարդու կյանքի կամ առողջության կամ ապագա սերունդների կյանքի և առողջության վրա վնասական ներգործության հետ կապված անընդունելի ռիսկի բացակայությունը»,- ներկայացրել է Լ. Սարգսյանը և հավելել, որ նման դիտարկումները կշարունակվեն նաև ռիսկային խմբին պատկանող այլ ապրանքատեսակների մասով:

Իր մտահոգությունը հայտնելով առկա խնդրի առնչությամբ՝ վարչապետ Արայիկ Հարությունյանը հանձնարարել է ոլորտի պատասխանատուներին էլ ավելի ուժեղացնել վերահսկողությունը սննդի անվտանգության ապահովման ուղղությամբ և, պարբերական ստուգումներին զուգահեռ, բացատրական աշխատանքներ իրականացնել բնակչության շրջանում:

«Մենք ահազանգներ ենք ստացել ՀՀ և ԱՀ տարածքից դուրս արտադրվող հավի մսի որակի և գնի դեմփինգի վերաբերյալ, այդ պատճառով հանձնարարել եմ ուսումնասիրել ոլորտը: Այժմ պարզվում է, որ նշյալ ծագման մսի մեջ լուծութային հավելումներ են սրսկվում, որը խնդիրներ է ստեղծում որակի առումով, ինչպես նաև արհեստականորեն ավելացնում է մսի կշիռը՝ էժան գնով խաբելով գնորդներին: Հանձնարարում եմ խիստ վերահսկողություն իրականացնել այս բնագավառում, որպեսզի խուսափենք ապօրինի և բնակչության առողջությունը վտանգող գործողություններից»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Սա օգոստոսի 29-ին, որին հաջորդեց թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի դիտարկումը, ըստ որի, «Առավել վտանգավոր է հատկապես Թուրքիայից ներկրվող «փրթված» թռչնամիսը, որը հիմնականում օգտագործում են արագ սննդի մեջ»: Իսկ Հայաստանի ՍԱՊԾ-ն անմիջապես պարզաբանեց, որ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող թռչնամսի գերակշիռ մասը ենթարկվում է լաբորատոր փորձաքննության, որի արդյունքների հիման վրա էլ թույլատրվում է ներմուծումը: Գերակշիռ մասը, այսինքն` ոչ ամբողջությամբ:

Այն, որ սառեցված մսի ոչ բոլոր խմբաքանակներն են սահմանին ստուգվում, պարզել է hetq.am-ի հետազոտությունը  Եվ այժմ ասել, որ գերակշիռ մասը ստուգվում է՝….:

ԼՂՀ ՍԱՊԾ-ն, երևի թե իր մաշկի վրա զգալով Հայաստանից եկող ճնշումները, երեկ հաղորդագրություն տարածեց, որտեղ ասվում է. «Օգոստոսի 29-ին ԼՂՀ կառավարության նիստում ՍԱՊԾ պետն իր զեկույցում ներկայացրել է փաստեր, որ այլ պետություններից ներմուծված հավի միսը և ենթամթերքը մարդու կյանքի առողջության համար միանշանակ վտանգավոր են:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը պարզաբանել է ԼՂՀ կառավարության նիստի իր զեկույցի բովանդակությունը, որպեսզի որոշ անձինք և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ չփորձեն հարցը ոչ ճիշտ շահարկել: Իրականացնելով դիտարկումներ` ծառայությունը ֆիզիկոքիմիական ցուցանիշներով խախտումներ է հայտնաբերել:

Այլ պետություններից ԼՂՀ իրացման շուկայում առկա բոլոր տեսակի հավի մսի և ենթամթերքի մասով, մանրէաբանական ցուցանիշները եղել են համապատասխան նորմաներին, որոնք թույլ են տալիս չարգելել այդ մթերքների իրացումը, բայց, հաշվի առնելով հաճախակի խախտումները, ծառայությունը չի բացառել վտանգավորությունը բացակայությունը ըստ ԼՂՀ սննդամթերքի անվտանգության մասին օրենքի հոդված 2-ի 16-րդ և 17-րդ կետերի:

ԼՂՀ ՍԱՊԾ-ն մշտական գործընկերային կապի մեջ է ՀՀ ՍԱՊ ծառայության հետ, և որևէ կասկած չպետք է ունենալ, որ ՀՀ ՍԱՊԾ կողմից լաբորատոր փորձաքննությունների ՀՀ ներմուծման ընթացքում չեն իրացվելու վերոնշված տեսակի միսը և ենթամթերքները: Անկախ նրանից, որ ՀՀ սահմանով ներմուծման ժամանակ նշված միսը և ենթամթերքը ենթարկվում են փորձաքննության, այնուամենայնիվ տնտեսավարողի կողմից հետագա պահպանման, տեղափոխման, վերավաճառման և վերատեղափոխման ժամանակ կարող են առկա լինել բազմաթիվ բարձր ռիսկեր, որոնք էլ, չւ բացառվում, որ մթերքը կարող է դառնալ վտանգավոր:

Աղբյուրի հաղորդմամբ` հաշվի առնելով վերը նշված հանգամանքները` ծառայությունը նշված մթերքի մասով, բացի ՀՀ-ում և ԼՂՀ-ում արտադրված մթերքների, առանց նախնական փորձաքննությունների, ԼՂՀ-ում չի թույլատրելու մթերքի վաճառքը, եթե բոլոր առումներով դրանք ստանդարտներին չհամապատասխանեն: Ծառայությունը որոշ անձանց նաև հորդորում է` զերծ մնալ ԼՂՀ ՍԱՊԾ դիրքորոշումը շահարկելուց. իրականացնելու ենք վերահսկողություն ռիսկային խմբին պատկանող ապրանքների իրացումը թույլատրելու սահմաններում»:

Ծառայության աշխատողները վստահ են, որ ռիսկային ապրանքների անվտանգության հարցերում, ուղղակի վտանգավորության ռիսկի առկայության պարագայում անգամ, ԼՂՀ-ում պարտավոր են իրականացնելու համապատասխան վերահսկողություն` հաշվի առնելով նաև այլ տեսակի չբացառված անվտանգության ռիսկեր ևս: Մի բան հստակ է, որ ղարաբաղցիներին խաբելը դժվար է, պետք չէ անորակ միսը որակյալ մսի տեղ հասցնել Արցախ. միևնույն է՝ ստուգելու են, ոչ թե հավատան ինչ-որ կասկածելի թղթաբանության և անհոդաբաշխ պաշտոնական հավաստիացումների:

NewsPress.am