Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան Նեթանյահուի հրամանով Իսրայելը այսօր սկսել է Հորդանան գետի Արևմտյան ափի շրջափակումըԴուք վաղուց քահանայական կարգ չունեք և իրավունք չունեք հանդես գալու որպես Եկեղեցու հոգևորականներ. Սամվել դպիրի կոչը՝ կարգալույծ քահանաներինՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման և այդ գործընթացում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հարցերըՎաղարշապատում բացահայտել են թմրամիջnցի ապօրինի իրացում․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)Ավարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՓոփոխություններ են կատարվել մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում
Սպորտ

Շախմատի համաշխարհային 42-րդ օլիմպիադա. 5-րդ տուրի արդյունքները

Տեղի ունեցան շախմատի համաշխարհային 42-րդ օլիմպիադայի 5-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի շախմատային ֆեդերացիայի լրատվության բաժինը ներկայացնում է կանանց և տղամարդկանց մրցաշարերում գրանցված արդյունքները:

Տղամարդկանց մրցաշարի 6 առաջատար թիմերը մրցում էին միմյանց դեմ: Տուրի կենտրոնական մրցախաղն էր համարվում Ուկրաինա-Չինաստան դիմակայությունը, որն ավարտվեց Ուկրաինայի հավաքականի հաղթանակով: Ուկրաինայի թիմի կազմում հաղթանակ տոնեց Յուրի Կրիվոռուչկոն, իսկ մրցախաղի մյուս երեք պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: Հաղթանակ տարավ նաև Հոլանդիայի հավաքականը, որի մրցակիցն էր Բելառուսի հավաքականը, իսկ առաջատարների երրորդ զույգում Հնդկաստանի հավաքականը 3-1 հաշվով հաղթեց Ադրբեջանին:

5-րդ տուրում հաղթանակներ տոնեցին նաև մրցաշարի ֆավորիտներ հանդիսացող Ռուսաստանի և ԱՄՆ-ի հավաքականները, որոնք 4-րդ տուրում միավորային կորուստներ էին կրել: Այսպիսով, մրցաշարային աղյուսակը գլխավորում են Հոլանդիայի, Ուկրաինայի և Հնդկաստանի հավաքականները, որոնք իրենց ակտիվում ունեն 10-ական միավոր: Չեխիայի, Վրաստանի և ԱՄՆ-ի հավաքականները վաստակել են 9-ական միավոր և կիսում են 4-6-րդ հորիզոնականները: 6-րդ տուրում կենտրոնական են լինելու Հնդկաստան-Հոլանդիա, ԱՄՆ-Ուկրաինա և Չեխիա-Վրաստան մրցախաղերը:

Կանանց մրցաշարում 4-րդ տուրից հետո աղյուսակը գլխավորում էին Ռուսաստանի, Ուկրաինայի, Սերբիայի և Ղազախստանի հավաքականները: 5-րդ տուրում Սերբիան մրցում էր Ուկրաինայի, իսկ Ռուսաստանը` Ղազախստանի դեմ: Ուկրաինան 3-1 հաշվով առավելության հասավ Սերբիայի նկատմամբ, իսկ Ռուսաստանը 3,5-0,5 հաշվով հաղթեց Ղազախստանին:

Խաղացված 5 տուրից հետո Ուկրաինան ու Ռուսաստանը գլխավորում են մրցաշարային աղյուսակը: 6-րդ տուրում տեղի կունենա կանանց մրցաշարի կենտրոնական մրցախաղերից մեկը, որում միմյանց հետ կմրցեն Ուկրաինան և Ռուսաստանը:

Սեպտեմբերի 7-ը օլիմպիադայում հանգստյան օր է: 6-րդ տուրի հանդիպումները տեղի կունենան սեպտեմբերի 8-ին: