Գյուղատնտեսական տոնավաճառներն այս կիրակի չեն գործի
Կիրակի, սեպտեմբերի 11-ին, Խաչվերաց տոնի կապակցությամբ Երևանի գյուղատնտեսական երկու տոնավաճառները չեն գործելու:
Շաբաթ օրը տոնավաճառները կաշխատեն բնականոն հունով: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: