Շիրակում բնակելի տուն է այրվել
Սեպտեմբերի 6-ին, ժամը 13.15-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Հայկավան գյուղում այրվում է բնակելի տուն:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկի հյուրասենյակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.48-ին, մարվել՝ 14.12-ին:
Այրվել է սեղան, հեռուստացույց, 2 աթոռ, բազմոց և 2 բազկաթոռ: