«Ժողովուրդ». Կարեն Կարապետյանն առաջիկա օրերին կնշանակվի ՀՀ վարչապետ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երևանի նախկին քաղաքապետ, «Հայռուսգազարդի» նախկին գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանի ընտանիքի անդամները մերձավորների հետ զրույցներում ասում են, որ իրենց Կարապետյանն առաջիկա օրերին նշանակվելու է ՀՀ վարչապետ:
Նույնիսկ նշանակման օրն է նշվում` սեպտեմբերի 21: Ըստ լուրերի՝ այդ օրը Սերժ Սարգսյանը հայտարարելու է «Համաձայնության կառավարություն» ձևավորելու և Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու մասին: Մյուս կողմից կասկածներ կան, որ այս լուրերն ընդամենը խայծ են, և դրանց նպատակը Հայաստանի հասարակության տրամադրությունները շոշափելն է: Բանն այն է, որ Հայաստանում ստեղծված ծանր տնտեսական պայմաններում օդ ու ջրի պես հարկավոր է, որ հանրությունը դադարի մշտապես բացասական սպասումների մեջ ապրել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում