Վարդան Զիլֆուղարյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները հետաձգվել են
Կինոօպերատոր Վարդան Զիլֆուղարյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները հետաձգվել են:
«Ընկերներ, խնդիրներ են առաջացել Վարդանի տեղափոխության հետ կապված և գործընթացը ձգձգվում է: Այդ իսկ պատճառով մենք հետաձգում ենք հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները, որոնք պլանավորված էին այսօր և վաղը: Ես հստակ ամսաթվեր կնշեմ, երբ ամեն ինչ պարզ կլինի: Շնորհակալ եմ ըմբռնման համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Վարդան Զիլֆուղարյանի քույրը՝ Աննա Զիլֆուղարյանը: