Եվրո-2017. Հայաստանի երիտասարդական հավաքականի մեկնարկային կազմը
Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի մեկնարկային կազմը Բուլղարիայի դեմ Եվրոպայի 2017թ. երիտասարդական առաջնության ընտրական փուլի խաղում:
Հայաստան. Անատոլի Այվազով, Սերոբ Գրիգորյան, Արամ Շահնազարյան, Արմեն Մանուչարյան, Արթուր Քարտաշյան, Հակոբ Հակոբյան, Նաիրի Մինասյան, Ալիկ Առաքելյան, Արտյոմ Սիմոնյան, Վիուլեն Այվազյան, Ռազմիկ Հակոբյան:
Հանդիպումը կմեկնարկի այսօր՝ ժամը 18:00-ին, և տեղի կունենա Ավանի ֆուտբոլային ակադեմիայում:
Հայաստանի երիտասարդական հավաքականը 7 խաղում վաստակել է 1 միավոր և եզրափակում է 5-րդ խմբի մրցաշարային աղյուսակը: