Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան Նեթանյահուի հրամանով Իսրայելը այսօր սկսել է Հորդանան գետի Արևմտյան ափի շրջափակումըԴուք վաղուց քահանայական կարգ չունեք և իրավունք չունեք հանդես գալու որպես Եկեղեցու հոգևորականներ. Սամվել դպիրի կոչը՝ կարգալույծ քահանաներինՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման և այդ գործընթացում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հարցերըՎաղարշապատում բացահայտել են թմրամիջnցի ապօրինի իրացում․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)Ավարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՓոփոխություններ են կատարվել մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում
Քաղաքականություն

ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ մետաստազները կրկին գլուխ են բարձրացնում

Սեպտեմբերի 18-ին Հայաստանի համայնքների զգալի մասում անցկացվելու են տարածքային ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնք, երևի թե, ողջ ընտրությունների համակարգում ամենակարևորն են: ՏԻՄ ընտրություններով է ձևավորվում այն հիմքը, որի վրա Հայաստանը կառուցելու է աշխատանք, գործելաոճ և ի վերջո ժողովուրդ-պետություն հարաբերություններ:

Նախ նշենք, որ ՏԻՄ ընտրություններում, այն է՝ համայնքներում և քաղաքներում հիմնական թեկնածուները ՀՀԿ-ականներ են, եթե ՀՀԿ-ականներ չեն, ապա նրանք շնորհազրկվել են իշխանությունների կողմից:

Հիմնականում քաղաքապետի կամ գյուղապետի պատկառելի ավանդույթներով թեկնածուներ են: Եթե գյուղապետեր կան, որոնք անգամ 20 տարվա համայնքի գյուղապետ են, ապա ընտրությունների գումար ծախսելն ուղղակի շքեղություն է: ՀՀԿ-ն որդեգրել է այնպիսի գործելաոճ, որ պիտի նախ ՀՀԿ-ական լինես, նաև մշտապես լինես քո տեղում՝ ձայներ ապահովելու համար:

Նման կրկնվող պատմությունների պարագայում գյուղը և նրա խնդիրները հետին պլանում են, քանի որ գյուղին արժանի ղեկավար լինելով չէ պայմանավորված գյուղապետ ընտրվելը:

Գուցե սա է պատճառը, որ միջազգային տարբեր կառույցներ դրամաշնորհներ, սեմինարներ են կազմակերպում, որպեսզի այս դինաստիական շղթան կտրվի, սական վերարտադրման բնազդն ավելի ուժեղ է:

Եվ չի բացառվում, որ ՏԻՄ մշտական վերընտրությունների հետևանքով հայ գյուղը, գյուղատնտեսությունը չի զարգանում, քանի որ գյուղապետերի զգալի մասը հետաքրքրված չէ գյուղի զարգացմամբ: Չէ՞ որ իր վերընտրությունը կախված է ՀՀԿ-ական տեղի իշխանավորների, իշխանավորների վարորդների, վերին իշխանավորներին գոհացնելով, որն էլ, ի դեպ, գրեթե բոլոր ՀՀԿ գյուղապետերն անում են: Այսպես և′ էժան է, և′ որակով: Թե չէ՝ ոռոգում, մշակություն, բերքի իրացում:

Նման հարցերը քննարկվում և վերաքննարկվում են, սակայն երբեք լուծում չեն ստանում և չեն էլ ստանա, եթե ՏԻՄ ընտրություններն ընթանան արդեն բրենդ դարձած ՀՀԿ սցենարով՝ «Քոռ լինի, քաչալ լինի, միայն ՀՀԿ-ի շահերը պաշտպանի»:

Իսկ հայկական գյուղը մեռնում է, քանի որ գյուղերից մարդիկ արտագաղթել են: Գյուղեր կան, որտեղ մի քանի տուն է մնացել, այն էլ ծերեր:

Ինչպես երևում է՝ այս նախընտրական ՀՀԿ-ական ՏԻՄ ընտրություններից, գյուղաբնակները կամ պետք է ապավինեն սեփական հնարամտությանը, կամ էլ մեկնեն ավանդական խոպան:

NewsPress.am