Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան Նեթանյահուի հրամանով Իսրայելը այսօր սկսել է Հորդանան գետի Արևմտյան ափի շրջափակումըԴուք վաղուց քահանայական կարգ չունեք և իրավունք չունեք հանդես գալու որպես Եկեղեցու հոգևորականներ. Սամվել դպիրի կոչը՝ կարգալույծ քահանաներինՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման և այդ գործընթացում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հարցերըՎաղարշապատում բացահայտել են թմրամիջnցի ապօրինի իրացում․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)Ավարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՓոփոխություններ են կատարվել մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում
Սպորտ

Բոլորդ տեսաք, թե ինչ անբարո կերպով խլեցին մեր ոսկե մեդալը. Սամվել Գևորգյան

31-րդ ամառային Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի և մարզչական շտաբի անդամները լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց Խաղերում գրանցած արդյունքները: ՀԱՕԿ լրատվության բաժինը ներկայացնում է ասուլիսն ամփոփ.

Հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյան. Մեր անցած ուղին բոլորդ գիտեք: Միշտ վերադարձել ենք տարբեր քանակի և գույնի մեդալներով և դա վկայում էր, որ Խաղերին մոտենում ենք պատշաճ կերպով: Սպասում էինք ոսկե մեդալների: Ստացվեց մեկ ոսկե և մեկ արծաթե մեդալ, սակայն գիտենք, որ Արսեն Ջուլֆալակյանն էլ պետք է պայքարեր մեդալի և ոսկու համար: Սայթաքում եղավ, որը բոլորիս համար շատ անհասկանալի էր: Արսենի ընկերները կարողացան ուրախացնել մեր ժողովրդին: Երկար դադարից հետո, մենք չեմպիոն ունենք: Փառք ու պատիվ Արթուրին: Նույնը կարող եմ ասել նաև Միհրանի մասին, փաստն այն է, որ նա արծաթե մեդալակիր է, սակայն ամբողջ աշխարհը գիտի և տեսավ, որ այդ գոտեմարտը անարդար էր, մենք պետք է ունենայինք 2 ոսկե մեդալ: Մաքսիմ Մանուկյանը մինչ Օլիմպիական խաղերը թեթև վնասվածք ուներ բուժումներ անցավ, սակայն դա չօգնեց: Նա վստահեցրեց, որ դա իրեն չի խանգարի, սակայն հենց առաջին գոտեմարտից զգացվեց, որ նա իր հնարավորությունները լիարժեք չօգտագործեց: Եթե 75 կգ էլ կարողանայինք արդյունք ցույց տալ, կստացվեր որ 100 տոկոսով կատարել ենք մեր աշխատանքը: Թիմային հաշվարկում մենք 3-րդ տեղում ենք Կուբայից և Ռուսաստանից հետո: Մեր այս մեդալների հաղթանակներում իրենց մեծ ավանդն ունեն Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

Հայաստանի հավաքականի մարզիչ, Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյան. Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ մեր ազգին շնորհակալություն հայտնել նման ջերմ ընդունելության և մեր ուրախությունը կիսելու համար: Երկար տարիներ պատրաստվել էինք և ձգտում էինք հասնել այդ բարձունքին: 2012 թվականին Արթուրը դեռ երիտասարդ էր և բրոնզե մեդալով վերադարձավ: Այս 4 տարիների ընթացքում տիտանական աշխատանք կատարվեց, թե իր, թե մարզիչների կողմից և հասանք բաղձալի արդյունքին:

Հայաստանի հավաքականի մարզիչ, Միհրան Հարությունյանի համար պատասխանատու մարզիչ Սամվել Գևորգյան. Միհրան Հարությունյանն արդեն 4 տարի է, ինչ Հայաստանում է: Նա կունենար ևս երկու մեդալ Բաքվում և աշխարհի առաջնությունում, սակայն մրցավարական կոպիտ խախտումների պատճառով զրկվեց մեդալներից: Օլիմպիական խաղերին նա պատրաստ էր իր ամենաբարձր որակներով: Բոլորդ տեսաք, թե ինչ անբարո կերպով խլեցին մեր ոսկե մեդալը: Նա ոչ մի բացթողում չի արել, անգամ տեղ չի թողել, որ մենք նկատողություն անեինք: Մենք խորհրդակցել ենք Գագիկ Ծառուկյանի հետ և փորձելու ենք մեր մեդալը ետ բերել: Պայքարելու ենք, որ հետո չզղջանք, որ ոչինչ չենք արել:

Միհրան Հարությունյան- Ես միայն ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ մարզիչներին, ազգին և ղեկավարներին: Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել Արթուր Ալեքսանյանին այս փայլուն հաղթանակի համար: Մենք շատ բարդ ճանապարհ ենք անցել: Իսկ ինչ կապված է դատարան դիմելուն և մեդալը հետ ստանալու, ես չեմ կարծում, որ մեդալը հետ կտան, սակայն սա դաս կլինի հետագայի համար:

Արթուր Ալեքսանյան– Ես հպարտ եմ, որ Հայաստանի 14-րդ օլիմպիական չեմպիոնն եմ: Հպարտանում և ուրախանում եմ, երբ մարդիկ ինձ մոտենում և շնորհավորում են, դա է իրական հաղթանակը: Ինձ համար դրանից ավելի մեծ հաղթանակ գոյություն չունի: Ես նշել եմ, որ իմ գլխավոր երազանքը Ռիոյի Օլիմպիական խաղերը չեմպիոնությամբ ավարտելն է, սակայն չեմ բավարարվելու այս արդյունքներով՝ շարունակելու եմ առաջ շարժվել և ձգտելու եմ դառնալ նաև Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն: