Օզբիլիսը բուժզննում է անցել (տեսանյութ)
Դանիայի ընտրանու դեմ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրի խաղում ծնկի վնասվածք ստացած Արաս Օզբիլիսը բուժզննում է անցել:
Ինչպես տեղեկացնում է Milliyet-ը, Օզբիլիսի մոտ ախտորոշվել է ոսկրային հյուսվածքի այտուցում: Թուրքական ակումբում հայ կիսապաշտպանն արդեն իսկ վերականգնողական փուլ է սկսել: Առայժմ հայտնի չէ, թե երբ Օզբիլիսը շարք կվերադառնա:
Վնասվածք ստանալուց հետո խաղադաշտից հեռանալու պահից ֆեյսբուքյան իր էջում կադրեր է հրապարակել ՖԱՖ-ի հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանը: