ԵԽ հանձնաժողովը կողմ է քվեարկել Վրաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմի վերացմանը
Եվրախորհրդարանի դահլիճում քվեարկություն է անցկացվել Եվրախորհրդարանի` քաղաքացիական ազատությունների, ներքին և ընդհանուր գործերի գծով հանձնաժողովի կողմից, որում որոշում է կայացվել Վրաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու մասին: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Առանց վիզայի ռեժիմի անցմանորոշումը վերջնականապես պետք է հաստատվի Եվրամիության խորհրդի կողմից, ապա նաև Ստրասբուրգում ԵԽ լիագումար նիստի ընթացքում: