Լևոն Արոնյանը կմասնակցի Միխայիլ Տալի հուշամրցաշարին
Սեպտեմբերի 25-ին Մոսկվայում կմեկնարկի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարը, որն այս տարի անցկացվում է 10-րդ անգամ: Այդ մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամլո ծառայությունից:
Տալի հուշամրցաշարը «Շախմատը թանգարաններում» ծրագրի մաս է կազմում և այն տեղի է ունենալու ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում:
Բացի Լևոն Արոնյանից մրցաշարին մասնակցելու են նաև աշխարհի նախկին չեմպիոններ Վլադիմիր Կրամնիկը և Վիշվանաթան Անանդը, ինչպես նաև Անիշ Գիրին, Բորիս Գելֆանդը, Պյոտր Սվիդլերը և 4 այլ շախմատիստ: