Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան Նեթանյահուի հրամանով Իսրայելը այսօր սկսել է Հորդանան գետի Արևմտյան ափի շրջափակումըԴուք վաղուց քահանայական կարգ չունեք և իրավունք չունեք հանդես գալու որպես Եկեղեցու հոգևորականներ. Սամվել դպիրի կոչը՝ կարգալույծ քահանաներինՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման և այդ գործընթացում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հարցերըՎաղարշապատում բացահայտել են թմրամիջnցի ապօրինի իրացում․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)Ավարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՓոփոխություններ են կատարվել մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում
Տնտեսություն

ԴիջիԹեքյան տեխնոլոգիական տոները մեկնարկում են սեպտեմբերի 30-ին

12-րդ ամենամյա ԴիջիԹեք ցուցահանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը՝ «Երևան Էքսպո» կենտրոնում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնել են ԴիջիԹեք ցուցահանդեսի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրենԿարեն Վարդանյանը, ԴիջիԹեքի պլատինե հովանավոր՝ Ucom ընկերության մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանը և ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը:

ԴիջիԹեք ցուցահանդեսը տեխնոլոգիական հայությանը կներկայացնի տեղական և միջազգային շուկայի տեխնոլոգիական նորարարությունները, հնարավորություններն ու զարգացման տենդենցները: ԻՏՁՄ-ն մասնավորապես կներկայացնի միության կողմից կատարվող ռազմարդյունաբերական համալիրի աջակցմանն ուղղված մի շարք ծրագրեր, այդ թվում՝ Մոբիլիզացիոն ծրագրի շրջանակում կատարված աշխատանքների որոշակի արդյունքներ, Զորացրվող զինծառայողների ՏՏ կրթության և զբաղվածության ապահովման ծրագիրը, «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները, ինչպես նաև Համակարգերի տեսության/մասնակի բակալավրատի նոր մասնագիտության ներդրման և այլ ծրագրեր:

ԴիջիԹեք էքսպոյի հիմնական բաժիններն են`
• Կոմպլեքս ինժեներական լուծումներ
• ՏՏ սարքավորումներ և համակարգեր
• Ծրագրային և վեբ լուծումներ
• Հեռահաղորդակցության և ցանցային լուծումներ
• Բջջային տեխնոլոգիաներ և հավելվածներ
• Խաղային տեխնոլոգիաներ և մուլտիմեդիա
• Տեխնոլոգիական լուծումներ բիզնեսի համար

ԴիջիԹեքի շրջանակում այս տարի կանցկացվեն.

• «Նորարության, գիտարարության և ձեռներեցության լսարան» գիտաժողով:

• Ցուցահանդեսի շրջանակներում հոկտեմբերին 1-ին GeneratioS աքսելերատորը կանցկացնի մրցույթ, որն ուղղված կլինի Smart City նախագծին վերաբերող լուծումների ընտրությանը: Մրցույթի արդյունքում ստարտափ ընկերություններին հնարավորություն կտրվի համագործակցել ռուսական խոշորաույն շինարարական ընկերություններից մեկի՝ «МОРТОН»-ի հետ։

• «Robofest» ռոբոտների շքերթ, որի շրջանակում ՀՀ մարզերում գործող ավելի քան 140 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների լավագույն ներկայացուցիչները կցուցադրեն իրենց գիտելիքները և ձեռքբերումները ծրագրավորման և ռոբոտաշինության ոլորտներում, ինչպես նաև կմրցեն իրար հետ:

• «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի առաջնություն, որի շրջանակում տեղի կունենա մրցույթի 3-րդ փուլը: Մրցույթի լավագույն ներկայացուցիչները կցուցադրեն իրենց կողմից մշակված խաղերը և այցելուներին հնարավորություն կընձեռնեն տեղում խաղալ և փորձարկել դրանք:

• DigiLife սեմիարներ

• ԴիջիԹեք ցուցահանդեսով մեկնարկում է DigiWeek բարձր տեխնոլոգիական շաբաթը, որի շրջանակում տեղի կունենան նաև հետևյալ միջոցառումները.

1. Եվրասիական ցանցային օպերատորների հանդիպում կոնֆերանս (ENOG 12)՝ հոկտեմբերի 3-4
2. Հայաստանի ինտերտետի կառավարման ֆորում՝ հոկտեմբերի 5
3. Ցանցերի կառավարման դասընթաց՝ հոկտեմբերի 5-7

Եռօրյա տեխնոլոգիական ցուցահանդեսը կմիավորի տեղական և միջազգային շուկայի ավելի քան 170 ընկերությունների ու շուրջ 60 000 այցելուների:

Նշենք, որ «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսը կրող ԴիջիԹեք ցուցահանդեսը իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո, իսկ Պլատինե հովանավորն է Ucom ընկերությունը: