Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան Նեթանյահուի հրամանով Իսրայելը այսօր սկսել է Հորդանան գետի Արևմտյան ափի շրջափակումըԴուք վաղուց քահանայական կարգ չունեք և իրավունք չունեք հանդես գալու որպես Եկեղեցու հոգևորականներ. Սամվել դպիրի կոչը՝ կարգալույծ քահանաներինՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման և այդ գործընթացում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հարցերըՎաղարշապատում բացահայտել են թմրամիջnցի ապօրինի իրացում․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)Ավարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՓոփոխություններ են կատարվել մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում
Տնտեսություն

Կարտոֆիլի շուկայում գները կկարգավորվեն աշնանը. Գյուղնախի պարզաբանումը

ՀՀ գյուղնախարարությունը պարզաբանումներ է ներկայացրել կապված այն տեղեկությունների հետ, թե Լոռու և Շիրակի մարզերի կարտոֆիլագործ ֆերմերները գների նվազման պատճառով հայտարարել են կարտոֆիլի մասսայական վաճառքի ժամանակավոր դադարեցման մասին:

Գյուղնախի պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Շուկայում հիմնականում ապրանքի գինը ձևավորվում է առաջարկի և պահանջարկի հարաբերակցությամբ։ Հաշվի առնելով, որ ընթացիկ տարին նպաստավոր է կարտոֆիլի արտադրության համար, մասնավորապես ընդլայնվել են ցանքատարածությունները և արդյունքում սպասվում է բարձր ու որակյալ բերք, բնական է, որ շուկայում կառաջանան իրացման և գների հետ կապված խնդիրներ։ Ինքնարժեքին մոտ գներով իրացումը բնորոշ է այս ժամանակահատվածի համար՝ կապված կարտոֆիլի սպառման ցածր մակարդակի հետ, որը սովորաբար դրսևորվում է ամառվա երկրորդ կեսին՝ պայմանավորված բանջարեղենի տարբեր տեսակների սպառման ավելացմամբ։ Գների մակարդակի վրա իր ազդեցությունն է ունեցել նաև ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 10%-ով կարտոֆիլի արտադրության ծավալների ավելացումը։ Ակնկալվում է, որ ներքին շուկայում գները կկարգավորվեն աշնանը՝ կարտոֆիլի սպառման պահանջարկի ավելացմանը զուգընթաց։ Շուկայում ընդհանրապես ապրանքներն իրացվում են տարբեր գներով՝ ելնելով սեզոնայնությունից, պահանջարկից, ինչն օրինաչափ երևույթ է։

Ինչ վերաբերում է «կարտոֆիլի մասսայական վաճառքի ժամանակավոր դադարեցմանը», ապա հարկ ենք համարում նշել, որ դա հիմնավորված որոշում չէ, քանի որ միևնույն է շուկայի պահանջարկը կբավարարվի հանրապետության մյուս մարզերի կարտոֆիլի մշակությամբ զբաղվող ֆերմերների արտադրանքի հաշվին, և վերը նշված որոշման կիրառումը բացասաբար կանդրադառնա Շիրակի և Լոռու մարզերի ֆերմերների այս ժամանակահատվածի ֆինանսական հոսքերի ձևավորման և հետագա գործունեության իրականացման հնարավորությունների վրա։ Նշվածի հետ մեկտեղ հիշատակված որոշման կիրառման պայմաններում, շուկայում կարտոֆիլի առաջարկի կրճատման պատճառով կավելանան ներկրման ծավալները, որը ցանկալի երևույթ չէ:

Գյուղմթերքների շուկայում մրցունակության բարձրացման համար անհրաժեշտ է արտադրել ցածր ինքնարժեքով և բարձր որակի կարտոֆիլ, որի ուղղությամբ տարիներ շարունակ պետության կողմից իրականացվել և իրականացվում են հանրապետության հողօգտագործողներին սուբսիդավորված, շուկայականից էականորեն ցածր գնով հանքային պարարտանյութերի (ազոտական, ֆոսֆորական և կալիումական) և դիզելային վառելանյութի հատկացման, վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման և այլ աջակցության ծրագրեր։

Կարտոֆիլի առումով մեր երկիրն ինքնաբավ է։ Տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետությունում առկա ներքին պահանջարկից ավել կարտոֆիլ է արտադրվում և արտահանվում։ Օպերատիվ տվյալներով` 2016 թվականին 01․09․2016 թվականի դրությամբ արտահանվել է շուրջ 1500 տոննա կարտոֆիլ։

Ընդհանրապես նախորդ տարվա կարտոֆիլի բերքը շուկայում վերջանում է մայիսին, և մինչ վաղահաս կարտոֆիլի բեքահավաքի սկսվելը, այդ ժամանակահատվածում շուկայի պահանջարկը բավարարելու համար ներկրվում է կարտոֆիլի որոշակի քանակություն։ Այս տարի պայմանավորված այն հանգամանքով, որ հանրապետությունում աճեցված վաղահաս կարտոֆիլի բերքահավաքը եղանակային անբարենպաստ պայմանների և տևական անձրևների պատճառով շուրջ 20 օրով ուշացել է, 2016 թվականի մարտի 1-ից մինչև մայիսի 31-ը ընկած ժամանակահատվածում ներկրվել է 3392 տոննա կարտոֆիլ։

Միաժամանակ պետք է նշել, որ ամեն տարի հանրապետություն է ներկրվում կարտոֆիլի եվրոպական լավագույն սորտերի տնկանյութ (սերմացու)։ 2016 թվականի հունիսի 10-ի դրությամբ հիմնականում եվրոպական երկրներից ներկրվել է 3174 տոննա տնկանյութ (սերմացու)։

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների՝ 2016 թվականին հանրապետությունում կարտոֆիլի ցանքատարածությունները կազմում են 34077 հա, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 771 հեկտարով։

Շիրակի մարզում կարտոֆիլի ցանքատարածությունները կազմում են 4568 հա, որը նախորդ տարվանից ավել է 185 հեկտարով, Լոռու մարզում՝ 4613 հա, աճը նախորդ տարվա նկատմամբ կազմում է՝ 335 հա։

Օպերատիվ տվյալներով՝ սեպտեմբերի 5-ի դրությամբ արտադրվել է շուրջ 210000 տոննա կարտոֆիլ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 40000 տոննայով։