Հրազդանում ավազի մեջ մեքենա է արգելափակվել
08:20-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «Ծովինարի» արձանի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ավազի մեջ:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Գ. Պ.-ին պատկանող «Nissan Saipa» մակնիշի 34 ZM 992 պետհամարանիշի ավտոմեքենան: