Սխալվել էինք Մխիթարյանի՝ «Բորուսիայում» մնալու հարցում. Վատցկե
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն կրկին ընդգծել է, որ ակումբի ղեկավարությունը սխալվել է Հենրիխ Մխիթարյանի՝ հետագայում գերմանական ակումբում մնալու հարցում: «Բորուսիայում» կարծել են, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագը չի փոխի իր թիմը: Միայն թե Մխիթարյանն ամեն դեպքում համալրեց «Մանչեսթեր Յունայթեդի» շարքերը: Այդ մասին գրում է Чемпионат.com-ը:
«Մխիթարյանի հետ զրույցներում մեզ մոտ ակնհայտ տպավորություն էր, որ նա ոչ մի տեղ չի գնա: Հետադարձ հայացք նետելով այդ ամենին՝ պետք է ասեմ, որ սխալվել էինք՝ մտածելով, թե Մխիթարյանը կմնա «Բորուսիայում»»,- Վատցկեի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» պաշտոնական կայքը: