Վարդան Զիլֆուղարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին
Միացյալ Նահանգներում ծանր հիվանդությունից հետո օգոստոսի 21-ին մահացած կինոօպերատոր Վարդան Զիլֆուղարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին:
Հոգեհանգիստը տեղի կունենա Նուբարաշենի խճուղի 6/1 հասցեում ժամը 18:00 – 20:00-ն, իսկ հուղարկավորությունը` սեպտեմբերի 7-ին ժամը 13:00-ին:
Կինոօպերատորն աշխատում էր «Մոսֆիլմ» կինոստուդիայում, եւ հենց նոր էր ստեղծել ընտանիք եւ զավակ ունեցել, երբ պարզվել էր, որ արյան լեյկեմիա ունի: Նա Գերմանիայում քիմիոթերապիա էր ստանում, իսկ վերջին շրջանում բուժում էր ստանում Միացյալ Նահանգների առաջատար կլինիկաներից մեկում: