Անդրանիկի փողոցի տներից մեկում դաշնամուր ու հեռուստացույց է այրվել
Սեպտեմբերի 3-ին, ժամը 16.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 122 շենքի 13-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր Է մեկնել երկու մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 120 շենքում՝ Ա. Կ.-ին պատկանող 46-րդ բնակարանի հյուրասենյակում:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է դաշնամուր, հեռուստացույցը՝ մասամբ և ջերմահարվել պատը (մոտ 5 քմ):