Մխիթարյանը դիմել է իր երկրպագուներին և անդրադարձել Դանիայի դեմ խաղին
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իր ստացած վնասվածքին և շնորհակալություն հայտնել երկրպագուներին:
«Իմ սիրելի երկրպագուներ, շնորհակալություն քաջալերող հաղորդագրությունների համար: Զգացված եմոր իմ մասին անհանգստանում եք: Վերադարձել եմ Մանչեսթեր՝ բուժման համար և հույս ունեմ՝ շուտափույթ կապաքինվեմ:
Դանիայի դեմ վաղը կայանալիք խաղին ընդառաջ թիմակիցներիս ցանկանում եմ Աշխարհի առաջնության որակավորման փուլի հաջող մեկնարկ: Որպես թիմի ավագ՝ ակնկալում եմ տեսնել նրանց մարտական ոգին և նպատակասլացությունը: Իմ թիմի հետ կլինեմ սրտով և հոգով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է մեր ընտրանու ավագը: