«Ժողովուրդ». Ռիչարդ Միլսն առողջական խնդիրներով շտապ մեկնել է Լոնդոն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսն օրեր առաջ շտապ տեղափոխվել է ԱՄՆ։ Ըստ լուրերի՝ դեսպանը վերջերս սրտի հետ կապված խնդիրներ Է ունեցել և «Աստղիկ» բժշկական կենտրոնում բուժման կուրս անցել։
Սակայն հայ մասնագետները դեսպանին խորհուրդ են տվել բուժման նպատակով շտապ տեղափոխվել հայրենի ԱՄՆ։ Ըստ լուրերի՝ դեսպանը Հայաստանից ԱՄՆ է տեղափոխվել հատուկ չվերթով։ Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմել է ԱՄՆ դեսպանատուն, որտեղից պատասխանել են հետևյալը.
«Շնորհակալություն դեսպան Միլսի առողջությանը վերաբերող Ձեր անհանգստության համար։ Նա այժմ գտնվում է Լոնդոնում և այնտեղ հետազոտվում Է մի փոքրիկ առողջական խնդրի հետ կապված։ Նա շատ վստահում է հայաստանյան իր բժիշկներին, ովքեր խորհուրդ տվեցին դիմել այդ քայլին։ Ինքը՝ դեսպան Միլսը, լավ Է և պլանավորում է շուտով վերադառնալ Հայաստան»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: