«ՀԺ». Վիկտոր Դալլաքյանը կուսակցություն է բացելու
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«ՀՀ ԱԺ-ում Սերժ Սարգսյանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է լուրերը, որ առաջիկայում կուսակցություն է բացելու։ Մեր զրույցում լսելով կուսակցություն ստեղծելու մասին հարցը, նա ասաց, որ վերջին 4 տարում հարցազրույց չի տալիս և եթե ասելիք ունենա, անպայման կխոսի այդ մասին։ «Ես ձեզ ինչ որ պետք էր ասեցի, ձեզ հաջողություն»,- այսքանով ավարտվեց նրա հետ զրույցը։
Շրջանառվող լուրերի համաձայն՝ Վիկտոր Դալլաքյանի կուսակցությունը կոչվելու է «Շրջադարձ» և գործելու է ընդդիմադիր դաշտում»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում