«Ժողովուրդ». Արմեն Սարգսյանին «քցել» են
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին պատկանող «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ին «քցել» են։ Նախկին վարչապետին պատկանող ընկերությունն ընկել է դատարանի դռները և փորձում է վերադարձնել իր գումարը։
Այս տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին պատկանող «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ն 7 դատական հայց է ներկայացրել մի շարք ընկերությունների դեմ տարբեր դատարաններ։ Բոլոր դատական հայցերի պահանջը նույնն է՝ պատասխանողին պարտավորեցնել վճարել «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ի պարտքը և տույժ-տուգանքները։
Նշենք, որ 7 դատական հայցերով նախկին վարչապետի ընկերությունը փորձում է վերադարձնել ընդհանուր 15 միլիոն դրամ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում