ՍԱՊԾ. Արգելվել է խոզի մսի ներմուծումն Ուկրաինայից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արգելել է Ուկրաինայից Հայաստանի Հանրապետություն ներմուծել կենդանի խոզեր, նրանց գենետիկական նյութերը, խոզի մսի եւ այլ սննդային մսային հումք, վայրի խոզի միս, իրենց բաղադրության մեջ խոզի միս պարունակող պատրաստի արտադրանքներ, եղջյուրակճղակային, կաշվե, աղիքային հումք, խոզաստեւ, որսորդական հաղթանշաններ, խոզերի կերակրման համար բոլոր տեսակի կերեր եւ լրացակերեր (բացառությամբ սինթետիկ եւ քիմիական նյութեր պարունակող լրացակերերը):
Ծառայության պետի այս հրամանի նպատակն է կանխել Ուկրաինայում արձանագրված խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության մուտքը Հայաստան: Ուկրաինայում այդ հիվանդության արձանագրման մասին է վկայում Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկատվությունը: