Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան Նեթանյահուի հրամանով Իսրայելը այսօր սկսել է Հորդանան գետի Արևմտյան ափի շրջափակումըԴուք վաղուց քահանայական կարգ չունեք և իրավունք չունեք հանդես գալու որպես Եկեղեցու հոգևորականներ. Սամվել դպիրի կոչը՝ կարգալույծ քահանաներինՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման և այդ գործընթացում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հարցերըՎաղարշապատում բացահայտել են թմրամիջnցի ապօրինի իրացում․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)Ավարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՓոփոխություններ են կատարվել մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում
Տնտեսություն

ՄԻՊ-ն իրավական վերլուծություն է հրապարակել համայնքների խոշորացման վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանի իրավական վերլուծությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացվող համայնքների խոշորացման գործընթացի վերաբերյալ։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է հասցեագրվել Տավուշի մարզի Կոթի, Ոսկեպար, Բարեկամավան գյուղերի 1255 բնակիչների ստորագրությամբ դիմում, որում ներկայացված է ՀՀ համայնքների խոշորացման գործընթացի, այդ թվում` «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների կատարման վերաբերյալ մասնագիտական եզրահանգում տրամադրելու խնդրանք: Ըստ դիմումի՝ ՀՀ կառավարության կողմից նշված օրենքում փոփոխություններ նախաձեռնելու գործընթացը տեղի է ունեցել խախտումներով:

Դիմումի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իր իրավասության սահմաններում իրականացվել է իրավական համակողմանի վերլուծություն: Իբրեւ վերլուծության աղբյուր՝ հիմք են ընդունվել ինչպես այս ոլորտի օրենսդրական կարգավորումները, դրանց գործնական իրացման պրակտիկան, այնպես էլ զանգվածային լրատվության միջոցների մասնագիտական հրապարակումներն ու քննարկումները, բնակիչների մտահոգությունները: Հաշվի են առնվել նաեւ ՀՀ ազգային ժողովի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի եւ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության պարզաբանումները: Վերլուծվել են միջազգային չափանիշներն ու արտասահմանյան երկրների համապատասխան փորձը:

Վերլուծության հիմնական եզրահանգումներն ու առաջարկություններն են`

-Միջազգային փորձը վկայում է, որ ընդհանրապես համայնքների խոշորացման գործընթացը կարող է նպաստել երկրում բազմաթիվ մարտահրավերների հաղթահարման, այդ թվում՝ այնպիսի խնդիրների լուծման, ինչպիսիք են՝ համայնքային բնակչությանը մատուցվող ծառայությունների ցածր որակը, թույլ զարգացած ենթակառուցվածքների եւ համայնքներին տրամադրվող ֆինանսական միջոցների սղությունը, կենտրոնական իշխանության կողմից տրամադրվող դոտացիաներից եւ սուբսիդիաներից համայնքների կախվածությունը եւ այլն:

-Համայնքների միավորման կամ բաժանման գործընթացի լեգիտիմության անհրաժեշտ նախադրյալներ են՝ այդ գործընթացի իրականացումը հանրային շահերից ելնելով եւ համայնքային բնակչության կարծիքի պարտադիր հաշվառմամբ:

-Անընդունելի է, որ Հայաստանում համայնքների խոշորացման գործընթացի ծավալների ընդլայնումն իրականացվել է դրա վերաբերյալ ոչ բավարար հանրային իրազեկվածության ու հանրային դրական ընկալման բացակայության պայմաններում: Այսպիսի չարդարացված շտապողականությունը գործնականում կարող է խաթարել գործընթացի հետեւողական իրագործումը եւ առանցքային նշանակության հարցերում բացթողումների ու թերացումների պատճառ դառնալ` չապահովելով Կառավարության հավանությանն արժանացած հայեցակարգային դրույթների եւ ակնկալվող տեսլականի իրագործումը:

-Մտահոգիչ է, որ համայնքների խոշորացմանն առնչվող օրենսդրական վերջին փոփոխությունները նախաձեռնվեցին` գործընթացի փուլային, աստիճանական կենսագործմանն ուղղված պիլոտային ծրագրի արդյունքները չունենալու պայմաններում: Ամեն դեպքում, բացակայում են պիլոտային ծրագրի իրագործման վերաբերյալ հրապարակային եւ հանրամատչելի պաշտոնական համապարփակ պարզաբանումները կամ հրապարակումները: Սրանք են նաեւ պատճառն այն բանի, որ շահագրգիռ համայնքների բնակիչների մոտ բացակայում է վստահությունը գործընթացի նկատմամբ:

-Համայնքների խոշորացման գործընթացի բարեհաջող կենսագործումը հնարավոր է թվում գործընթացին հասարակության պատշաճ մասնակցության եւ տեղեկացված լինելու իրավունքների լիարժեք երաշխավորման միջոցով: Անհրաժեշտ է ապահովել գործընթացի հրապարակայնությունն ու թափանցիկությունը, ինչպես նաեւ դրանով պայմանավորված` որոշակիությունը եւ կանխատեսելիությունը: Համայնքի կարծիքը լսելու սահմանադրական պահանջի բովանդակությունը չի կարող սահմանափակվել համայնքների կարծիքի ինքնանպատակ լսումով՝ առանց որեւէ իրավական հետեւանքի:

Վերը շարադրված պահանջներն ապահովելու նպատակով անհրաժեշտ է սահմանել հրապարակային ժամանակացույց եւ դրա հիման վրա իրականացնել քննարկումներ` հնարավոր բոլոր դեպքերում ներգրավելով նաեւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: Այդ քննարկումները պետք է արվեն առանձին փուլերով եւ հատկապես նախատեսված լինեն համայնքային բնակչության լայն շերտերի, գործընթացի ազդեցության հետեւանքներն անմիջականորեն իրենց վրա կրող թիրախային խմբերի համար:

-Համայնքների խոշորացման գործընթացի վերը նշված պահանջները պետք է ապահովվեն այնպես, որ համայնքի բնակիչը կարողանա իր վրա անմիջականորեն զգալ խոշորացման սպառիչ եւ իրական արդյունքը:

Հայաստանի Հանրապետությունում իրականացվող համայնքների խոշորացման գործընթացի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի իրավական վերլուծությանը կարող եք ծանոթանալ այստեղ: