Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան Նեթանյահուի հրամանով Իսրայելը այսօր սկսել է Հորդանան գետի Արևմտյան ափի շրջափակումըԴուք վաղուց քահանայական կարգ չունեք և իրավունք չունեք հանդես գալու որպես Եկեղեցու հոգևորականներ. Սամվել դպիրի կոչը՝ կարգալույծ քահանաներինՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման և այդ գործընթացում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հարցերըՎաղարշապատում բացահայտել են թմրամիջnցի ապօրինի իրացում․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)Ավարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՓոփոխություններ են կատարվել մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում
Քաղաքականություն

Քաղաքական կուսության փոխարեն՝ դիպլոմներ

Ամեն տարի սեպտեմբերի 1-ին հայ հարգարժան պաշտոնյաները մեկնում են որևէ դպրոց, հաճախ այն դպրոցը, որը ժամանակին պատիվ է ունեցել ազատվել նրանցից՝ դառնում այդ դպրոցի պատվավոր աշակերտ կամ էլ նման որևէ բան:

Իսկ եթե հարցնես պաշտոնյայի ուսուցիչներին, թե ինչ կարծիքի էին նրանց մասին, ապա նրանց հաստատ չես գտնի, իսկ գտնելու դեպքում` չեն կարող խոսել, քանի որ կամ պիտի խոսեն լավը, կամ չպետք է խոսեն: Դե նրանք էլ չեն խոսում:

Ու պարզվում է, որ այս հայ պաշտոնյաները, որոնք ոչ թե գիտելիքի, այլ մուտիլովկաների, փողի, շանտաժի, լղոզվելու, քծնելու միջոցով են հասել քաղաքական կարիերայի կամ պաշտոնների, այսօր գովերգում են գիտելիքն ու գիտությունը՝ զարմանալով իրենք իրենց վրա. մի՞թե սա ես եմ ասում:

Չնայած հավելենք, որ սույն հայ պաշտոնայներն իրոք փայլուն կրթություն են ստացել, թեև դպրոցն ավարտել են հետնամուտքով, այս տարիներին ավարտել են մի քանի բուհ, ղեկավարել են բուհական հոգաբարձուների խորհուրդները, դարձել են տարբեր գիտությունների դոկտորներ, թեկնածուներ, ասում են՝ անգամ պրոֆեսորներ:

Բայց նրանք գիտության բարձունքներին են հասել, չգիտես ինչու, պաշտոնյա եղած ժամանակ: Այսինքն՝ հարատևություն էր պետք, որ հասկանային գիտելիքի անհրաժեշտությունը: Այսինքն՝ չեն էլ հասկանում գիտելիքի կարիքն ու անհրաժեշտությունը, քանի որ դրա հիման վրա չեն հասել պաշտոնների:

Սակայն, պարզ հարց է առաջանում՝ միևնույնն է առանց Օքսֆորդի կամ Քեմբրիջի դիպլոմների էլ հասել են որևէ փափուկ բազկաթոռի, էլ ինչների՞ն են պետք դիպլոմներն ու գիտական կոչումները:

Հիշեցնենք, որ խորհրդային շրջանում հատկապես աղջիկների օժիտը շքեղ լինելու համար դիպլոմ էին դնում «չամադանի» մեջ, չենք կարող ճամպրուկ կոչել, քանի որ այն «օժիտի չամադան» էր: Պարզվում է՝ անկախությունից հետո այդ սովորույթը փոխանցվել է արական սեռին, նրանք իրենց քաղաքական «օժիտի չամադանի» մեջ դիպլոմներ, գիտական կոչումներ են դնում: Քանի որ քաղաքականապես կույս չեն, գոնե սրանցով փակեն սկեսուրների, կամ, այլ կերպ ասած, գոնե այսկերպ փակեն «գերագույն գլխավորի» բերանը:

Ի վերջո, հանրությունը դժգոհ էր կրթական համակարգից, և այս հարցը լուծում չունի, քանի որ կրթությունը բավարար պայման չէ քաղաքականության մեջ հայտնվելու համար: Մինչև երկրի քաղաքականությունը որոշում են թղթաբարոները, Հայաստանում ո′չ կրթական համակարգը կբարելավվի, ո′չ էլ հարգի կլինի:

NewsPress.am