Հայտնի է Դանիա-Հայաստան խաղի մրցավարը
Սեպտեմբերի 4-ին Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում կկայանա 2018թ. Աշխարհի առաջնության Դանիա-Հայաստան ընտրական հանդիպումը:
Խաղը կսպասարկի Ավստրիայի մրցավարական անձնակազմը՝ Հարալդ Լեհների գլխավորությամբ: Օգնականներն են Անդրեաս Հայդենրայխը և Մաքսիմիլիան Կոլբիչը: Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Մարկուս Համեթերը: