Անկախությունն այլընտրանք չունի, ծնունդդ շնորհավոր, Արցախ. ԵԽ պատգամավոր
Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրախորհրդարանում Արցախի խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելը շնորհավորել է Արցախի Հանրապետության օրը: Վերջինս ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արդեն 25 տարի է անցել այն օրից, ինչ Արցախի ժողովուրդը հռչակեց իր ճշմարիտ անկախությունը: Քառորդ դար՝ ինստիտուցիոնալ զարգացման, ժողովրդավարական կոնսոլիդացիայի և սոցիալական առաջընթացի համար: Շնորհավոր ծնունդդ, Արցա՛խ: Անկախությունն այլընտրանք չունի»: