«Ժողովուրդ». Այսօրվա տոնն առանձնահատուկ նշանակություն ունի
«Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրվա համարում գրում է.
«Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշում է իր Անկախության 25-ամյակը: Արցախի անկախության այս տարվա տարեդարձի տոնակատարություններն առանձնահատուկ նշանակություն ունեն: Պատճառը ոչ այնքան հոբելյանական թվով է պայմանավորված, որքան ապրիլի քառօրյա պատերազմից հետո հայկական երկրորդ պետության հզորությունը թշնամուն ի ցույց դնելու մղումը:
Այսօր կարծիքներ են հնչում, որ Արցախի անկախության հռչակումը մարտավարական սխալ քայլ է եղել, և ավելի ճիշտ կլիներ Արցախը Հայաստանին միավորելու գործընթացը ավարտին հասցնելը: Սակայն իրավիճակի նրբությունն այն է, որ անկախ այն հանգամանքից, թե ով ինչ կարծիք ունի, մեր անելիքի էությունը չի փոխվում: Իսկ բոլորիս անելիքը մեկը պետք է լինի` հայկական երկու պետությունների՝ Արցախի և Հայաստանի շենացում և հզորացում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում