Դիլիջանում այրվել է երկհարկանի տան տանիքը
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ժամը 12.08-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի երաժշտական դպրոցի մոտակայքում գտնվող տանը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է Կալինինի փողոցի Ջ. Թ.-ին պատկանող թիվ 40 երկհարկանի տան տանիքը ամբողջությամբ՝ մոտ 150 ք.մ, խոհանոցի առաստաղն ամբողջությամբ՝ մոտ 9 ք.մ և հյուրասենյակի առաստաղից մոտ 3 ք.մ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.40-ին, մարվել՝ 13.47-ին: