Սերժ Սարգսյանը ժամանել է Ստեփանակերտ, հանդիպել Բակո Սահակյանի հետ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: