Զինծառայողի այրին շուտով աղջիկ կունենա. բնակարանի հարցը դեռ լուծված չէ. News.am (լուսանկար, տեսանյութ)
Ամուսնու` պայմանագրային զինծառայող Գեղամ Մկրտչյանի զոհվելու մասին Անուշ Հյուսնունցին հայտնեցին միայն մեկ օր անց: Անուշն ինքը ևս զինածառայող է և ամուսնու հետ ծառայում էր Մարտակերտում` նույն զորամասում: NEWS.am-ի թղթակցին զոհվածի այրին պատմեց, որ զորամասի հրամանատարությունը մի ամբողջ օր սիրտ չէր անում հայտնելու իրեն բոթը: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, երբ սկսվել էր Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ, Անուշ Հյուսնունցը եւ Գեղամ Մկրտչյանը տանն էին: Նրանց երկուսին էլ կանչել էին զորամաս, որից հետո Գեղամ Մկրտչյանն ուղարկվել էր Թալիշ, իսկ նա մնացել էր Մարտակերտում:
Կինը հիշում է, որ երբ իմացել էր ամուսնու զոհվելու մասին, կորցրել էր գիտակցությունը եւ սթափվել միայն հիվանդանոցում: Եւ այնտեղ` հիվանդանոցում, նրան հայտնել էին մեկ այլ` երկար սպասված լուր. նա հղի է. «Ես պիտի ուրախանայի, բայց չէի կարողանում, որովհետեւ գիտակցում էի, որ կողքիս այլեւս չկա այն մարդը, որը եւս դրան շատ սպասում էր, -ասում է նա եւ հավելում,- Ասել են, աղջիկ է»։
Կին զինծառայողը պատմեց, որ ամուսնու հետ ապրում էին վարձով, նրա մահից հետո այժմ ապրում է ծնողների տանը` Մարտակերտում: Նրան խոստացել են հատկացնել բնակարան, բայց երբ, դեռ ահայտ է: Աղջիկը ծնվելու է նոյոմբերին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
