Սևանում ՀՀԿ-ականները միմյանց դեմ դավեր են նյութում
Առաջիկայում Հանրապետության մի շարք քաղաքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Ընտրություններ են սպասվում նաև Սևան քաղաքում, ուր սեպտեմբերի երկուսին առաջադրման փուլը կավարտվի:
Առաջադրվել է արդեն մի քանի թեկնածու, մասնավորապես՝ ՀՀԿ-ից, և չի բացառվում, որ առաջիկա ժամերին ՀՀԿ-ն անսպասելի նոր թեկնածու առաջարկի, և անսպասելի որոշում կայացնի, քանի որ մինչ այս պահը ՀՀԿ-ն դեռ չի որոշել, թե ում կպաշտպանի՝ որպես Սևանի ապագա քաղաքապետ՝ ի տարբերություն Գյումրիի, ուր դեռ ամիսուկես առաջ ՀՀԿ-ն հայտարարեց, որ կպաշտպանի գործող քաղաքապետ ոչ Հանրապետական Սամվել Բալասանյանին:
Սևանում ինչ-որ բան այն չէ, ու քանի դեռ ՀՀԿ-ն էլ որոշում չի կայացրել, առաջադրված ՀՀԿ-ական թեկնածուներն իրար դեմ տարբեր մեթոդներով դավեր են նյութում:
ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը, NewsPress.am-ի հարցին, թե ո՞ւմ կպաշտպանի կուսակցությունը Սևանում և առաջադրված ո՞ր ՀՀԿ-ական թեկնածուն կվայելի կուսակցության հովանավորչությունը, նշեց. «Առաջադրման համար մնաց մեկ օր, համբերենք կտեսնենք»: