Ահազանգ. Կոտայքի մարզում քաղաքացին ընկել է ջրանցքը
Օգոստոսի 30-ին՝ ժամը 15.34-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Կոտայքի մարզի Կարենիս գյուղի ոռոգման ջրանցքը և չի կարողանում ինքնուրույն դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: