Գյումրիի «Շիրակը» պայմանագիր է կնքել հարձակվող Գիորգի Գոգիչաևի հետ
Գյումրիի «Շիրակ»-ը պայմանագիր է կնքել ռուսաստանցի հարձակվող Գիորգի Գոգիչաևի հետ։ 25-ամյա ֆուտբոլիստը հանդիսանում է «Զենիթ»-ի սան:
Պայմանագիրը «Շիրակ»-ի հետ նախատեսված է 1 տարի ժամկետով: Այդ մասին տեղեկացնում է «Շիրակի» պաշտոնական կայքը:
Գիորգի Գոգիչաևը 5 մրցաշրջան հանդես է եկել «Ալանիա»-ի կազմում, այնուհետև տեղափոխվել «Սախալին»:
Այնտեղ մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո վերադարձել է «Ալանիա», որտեղ և հանդես է եկել մինչև 2015-16 թթ. մրցաշրջանի ավարտ: