Սերգեյ Սիմոնյանը 8:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի մարզիկին
Հայաստանը ներկայացնող երիտասարդ ըմբիշ Սերգեյ Սիմոնյանը հաղթել է Ֆրանսիայի Մայկոն քաղաքում ընթացող Ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում:
Մեր ըմբիշը, ով հանդես է գալիս 50 կգ քաշային կարգում, առավելության է հասել Ադրբեջանը ներկայացնող ըմբիշ Զիյադ Զեյնալովի նկատմամբ՝ 8:0 հաշվով:
Հիշեցնենք, որ մրցաշարը մեկնարկել է այսօր և կավարտվի սեպտեմբերի 4-ին: