Գյուղնախարարությունը հողօգտագործողներին տեղեկացնում է
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ համաձայն ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տեղեկատվության` հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը խորհուրդ է տալիս հողօգտագործողներին հացահատիկային մշակաբույսերի բերքի կորուստներից խուսափելու համար ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցներն արագացնելու բերքահավաքի աշխատանքները: Այդ մասին հայտարարություն է տարածել ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: