Ֆրանսիական «Նոր հայեր» ամսագրի և newspress.am-ի համագործակցության սկիզբը (տեսանյութ)
Մեր հայրենակից Ժակ Սարաջյանը դեռ 2008 թ. Ֆրանսիայում հիմնեց «Նոր հայեր» ամսագիրը, որը թարգմանվում է հայերենով, ֆրանսերենով, իտալերենով, իսպաներենով, պորտուգալերենով, անգլերենով, ռուսերենով, գերմաներենով ունի մոտ 500,000 բաժանորդ, հասանելի է Facebook-ում, Twitter-ոuմ, Youtube-ում և Google+-ում:
«Նոր հայերի» գլխավոր խմբագիրը մեր հայրենակից Րաֆի Բակիյանն է:
Ինչպես նշեց Ժակ Սարաջյանը, իրենք արդեն մի քանի տարի է, ինչ լուսաբանում են Կաննի փառատոնը և արդեն մեկ տարի է՝ լուսաբանում են նաև Ոսկե Ծիրան փառատոնը: Ժակ Սարաջյանը վերջին տարիներին ավելի հաճախ է լինում. 2013 և 2014 թ. ՀՀ նախագահի հետ Ժակ Սարաջյանը հանդիպում է ունեցել և ինչպես նշեց, անձամբ նախագահից է փորձել հասկանալ Հայաստանում տիրող իրավիճակի մասին: Ժակ Սարաջյանը այս անգամ Հայաստանում է՝ հայերեն սովորելու և համագործակցելու համար:
Հիմք դրվեց եռակողմ համագործակցության, այսուհետ Սարաջյանի հիմնադրած «Նոր հայերը» կհամագործակցի Newspress.am լրատվական կայքի և ֆրանսիական Bonheur retrouve կազմակերպության հետ : Ավելի վաղ Newspress.am ֆրանսիական այդ կազմակերպության հետ համագործակցության սկիզբ էր դրել՝ միասին օգնելու Հայաստանում առողջական խնդիրներ ունեցող երեխաներին: