Պայթյուն՝ Կալիֆոռնիայում
Քարսոնի «Թեսորո» ընկերության նավթավերամշակման գործարանում պայթյուն տեղի է ունեցել և հրդեհ բռնկվել: Այդ մասին տեղեակցնում է Los Angeles Times-ը:
Պայթյունի հետևանքով ձեռնարկության տարածքում և երկնքում ծխահարություն է առաջացել:
Թեև տուժածների մասին տեղեկություններ չկան, այնուամենայնիվ իշխանություններն առաջարկել են գտնել ապաստարան բոլոր նրանց համար, ովքեր գտնվում են գործարանից քառորդ մղոն հեռավորության վրա: Մի քանի փողոց փակ է:
Պարզվում են հրդեհի և պայթյունի պատճառները: