Հայաստանի մանկապատանեկան ֆուտբոլի մրցանակաբաշխությունը՝ օգոստոսի 29-ին
Օգոստոսի 29-ին՝ ժամը 18:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում երկրորդ անգամ մեծ հանդիսավորությամբ կկայանա Հայաստանի մանկապատանեկան ֆուտբոլի մրցանակաբաշխությունը: 2015 թ. սեպտեմբերից մինչև 2016 թ. հունիս ամիսները 6 տարիքային խմբերի 10 առաջնություններում Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի, ինչպես նաև Արցախի թիմերը վիճարկել են լավագույնի կոչումը: Օգոստոսի 29-ին տեղի կունենա բոլոր ուժեղագույնների և անհատական անվանակարգերում լավագույնների պարգևատրությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Միջոցառումը լուսաբանել ցանկացող ԶԼՄ-ների ներկայացուցիչները, ինչպես նաև պատանի ֆուտբոլիստների հարազատները և հայկական ֆուտբոլի երկրպագուները կարող են ներկա գտնվել միջոցառմանը: Մուտքն ազատ է: