Օգոստոսի 29-ին ամբողջությամբ կդադարեցվի Դավիթաշենի 1-ին զանգվածի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 29-ին ժամը 10.00-16.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի 1-ին բնակելի զանգվածի ջրամատակարարումն ամբողջությամբ։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար: