Այն լեգենդը, որ Մխիթարյանին իր գործակալն է ստիպել հեռանալ, սուտ է. Վատցկե
Տուխելը շատ էր ուզում, որ Հենրիխը մնա: Բայց ամեն ինչ չէ, որ «Բորուսիան» է որոշում: Բոլորս վստահ էինք, որ Մխիթարյանը մնալու է: Նա վատ տղա չէ և նա չի խաբել մեզ՝ այդ բառի դասական իմաստով: Այդ մասին Der Westen-ին տված հարցազրույցում ասել է Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վացկեն:
«Զրույցներից եզրակացրել էինք, որ նա ուզում է մնալ «Բորուսիայում»: Իրավիճակներ կան, սակայն, երբ տարբեր մարդիկ տարբեր կերպ են բառերը մեկնաբանում: Այն լեգենդը, որ Մխիթարյանին իր գործակալն է ստիպել հեռանալ, սուտ է: Մինո Ռայոլան իրականում մի փոքր տարօրինակ մարդ է: Բայց նա ամեն ինչ անում է խաղացողի ցանկությունն իրականացնելու համար: Մխիթարյանը ցանկանում էր ամեն գնով տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Մյուս կողմից էլ՝ մենք Մխիթարյանի դիմաց ստացանք այնպիսի գումար, որին չէինք սպասում: Կարծում էի` գումարը կկազմի 25 մլն եվրո: Ավելի ուշ մենք ավելի գրավիչ առաջարկ ստացանք: Ընտրության հնարավորություն չունեինք»:
Հարցին, թե արդյոք Վատցկեն հիասթափվա՞ծ է Մխիթարյանից, Վատցկեն պատասխանել է. «Ես հիասթափվեցի, երբ Գերմանիայի գավաթի եզրափակչում «Բավարիայի» դեմ խաղուն նա հրաժարվեց 11 մետրանոցն իրացնելուց: Թիմի առաջատարները պետք է ամեն ինչում առաջինը լինեն, բայց նրա հեռանալուց ես չհիասթափվեցի»: