Արամ Պետրոսյանին առաջադրվել է զենքի կիրառմամբ պատանդառության մեղադրանք
ՌԴ Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել օգոստոսի 24-ին Մոսկվայի կենտրոնում՝ Սիթիբանկի մասնաճյուղում պատանդներ վերցնելու մեջ կասկածվող հայազգի Արամ Պետրոսյանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, հայտնել է ՌԴ քննչական կոմիտեն:
«ՌԴ ՔԿ Մոսկվայի ԳՔՎ կողմից շարունակվում է 55-ամյա Արամ Պետրոսյանի նկատմամբ քրգործի քննությունը։ Պետրոսյանին մեղադրան է առաջադրվել է ՌԴ ՔՕ 206-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվող հանցագործության իրականացման համար, այն է՝ «2 և ավելի անձանց պատանդառում՝ որպես զենք դիտարկվող առարկայի գործադրմամբ»,- ասված հայտարարությունում: