Գազ չի լինի
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գործող գազատարների հետ ներմիացման, վերանորոգման, ձմռան նախապատրաստական աշխատանքներ կատարելու նպատակով օգոստոսի 26-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն դադարեցվելու է Արաբկիր վարչական շրջանի Արաբկիրի 43, Զարյան, Գրիբոյեդովի, Կոմիտասի, Կոմիտասի անցուղի փողոցներով պարփակված թաղամասերի թվով 891 բնակիչ-բաժանորդների և տարբեր նշանակության 10 հանրային օբյեկտների, իսկ ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց, Սևանի, Գարեգին Նժդեհի փողոցներով պարփակված թաղամասի թվով 716 բնակիչ բաժանորդների և տարբեր նշանակության 25 հանրային օբյեկտների գազասպառողների գազամատակարարումը:
Հայցում են գազասպառողների ներողամտությունը և խնդրում են պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: