Գյումրիի և Վանաձորի ավագանիների ընտրություններում ՀԱԿ ցուցակները հաստատվել են
Օգոստոսի 25-ին տեղի է ունեցել «Հայ ազգային կոնգրեսի վարչության նիստ: Նիստում քննարկվել է Գյումրիում և Վանաձորում 2016թ. հոկտեմբերի 2-ին տեղի ունենալիք ընտրությունների մասնակցության հարցը: Այս մասին հայտնում են «Հայ ազգային կոնգրեսի» լրատվական ծառայությունից։
Վարչությունը որոշել է ներկայացնել դիմում 2016թ. հոկտեմբերի 2-ին կայանալիք Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրություններին մասնակցելու վերաբերյալ։
Վարչությունը նաև հաստատել է Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրություններում «Հայ ազգային կոնգրեսի» ընտրական ցուցակները:
Գյումրիում «Հայ ազգային կոնգրեսի» ընտրական ցուցակը կգլխավորի «Շրջապատ» թերթի գլխավոր խմբագիր Սյուզի (Եպրաքսյա) Մեխակյանը, իսկ Վանաձորում` Կոնգրեսի Վանաձորի կառույցի ղեկավար, «Ներուժ» ՍՊԸ տնօրեն Ռուբեն Ոսկանյանը: