Միքայել Դանիելյանի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 26-ին
Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 26-ին՝ ժամը 18.00 Սուրբ Լազարո սգո սրահում (Լուկաշին 152, Շահումյանի գերեզմանոցի ճանապարհին), իսկ հուղարկավորությունը՝ օգոստոսի 27-ին՝ ժամը 13.00-ին, նույն հասցեից:
Միքայել Դանիելյանը հիմնադրել է Հելսինկյան Ասոցիացիան 1997 թվականին: 1997 թվականից առ այսօր հանդիսանում է Հելսինկյան Ասոցիացիայի նախագահ: Որպես ՀԿ նախագահ ապահովում է կազմակերպության անձնակազմի աշխատանքի արդյունավետ կառավարումը համապատասխան բարձրակարգ չափանիշներին:
Կազմակերպության ստեղծման օրից ի վեր Միքայել Դանիելյանը կառուցել եւ պահպանել է ամուր եւ արդյունավետ կապ թե՛ տեղական եւ թե՛ միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ: Կազմակերպությունը ղեկավարելու տարիներին դասախոսություններ է կարդացել երիտասարդ իրավապաշտպանների համար Հայաստանում եւ արտերկրում: 2009 թվականին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից ստացել է «Ազատության Պաշտպանի Մրցանակը»: